Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումն անհապաղ վերսկսելու պատրաստակամության մասին
Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն առանց հապաղելու կստորագրի Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության մասին օրինագծերը, եթե դրանք ընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից, և Վաշինգտոնը կկարողանա անհապաղ վերսկսել զենքի մատակարարումը Կիևին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են։ Ինչպես այս կապակցությամբ հիշեց Ժան Պիերը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը վերջերս Կոնգրեսի ղեկավարությանը զգուշացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «տարածքներ են կորցնում»։ Ըստ ամերիկյան վարչակազմի, «Կոնգրեսի անգործությունը վնասում է այն, ինչ փորձում է անել Ուկրաինան», - հավելել է խոսնակը:
Կարծիքներ