Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ չի քննարկի իր կղզիների ապառազմականացումը
ունաստանը երբեք Թուրքիայի հետ չի քննարկի իր կղզիների ապառազմականացումը, Էգեյան ծովում իբր վիճելի «գորշ գոտիները», ոչ էլ հունական Թրակիայի տարածաշրջանում թուրքալեզու կրոնական փոքրամասնության խնդիրները։ Այս մասին Kanali 1-90.4FM ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսը :
«Հունաստանը հավատարիմ է միջազգային իրավունքի և հատկապես ծովային իրավունքի վրա հիմնված հիմնական դիրքորոշումներին», - ասել է արտգործնախարարը:
Գերապետիսը նշել է, որ «հունական ոչ մի կառավարություն չի կարող համաձայնել հրաժարվել այս [ինքնիշխան] իրավունքներից որեւէ մեկից»:
Կարծիքներ