Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Տեղեկությունն առկա է «Դատալեքս» համակարգում:

 

Հայցով Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

 

Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար  Հովհաննիսյանին։

 

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում