Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ․
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +34°C-ի։
Կարծիքներ