Ֆրանսիայում բողոքի ցույցերի երրորդ ալիքին մասնակցել է 200 հազարից ավել մարդ
Երեկ Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի մեկնարկի կապակցությամբ իշխանությունների որոշմամբ սահմանված սանիտարական անցագրերի վերաբերյալ գործողությունների դեմ բողոքի ակցիաներն անցկացվել են ավելի քան հարյուր քաղաքներում՝ Փարիզից մինչեւ Տուլոն: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանց մասնակցել է 204 հազար մարդ։
Երեք ոստիկան Փարիզում վիրավորվել է, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինը գրել է թվիթերյան էջում, որ ձերբակալվել է 19 ցուցարար, այդ թվում՝ 10-ը՝ Փարիզում:
Նոր միջոցառումների դեմ բողոքող մարդիկ հանգստյան օրերին արդեն երրորդ շաբաթն է դուրս են գալիս փողոց, ինչը արտասովոր երեւույթ է ամառային արձակուրդների ընթացքում:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամբողջ Ֆրանսիայում մասնակցել է 204 090 ցուցարար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 40 000-ով ավելին է։
Կարծիքներ