Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվել
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։
Այս մասին հայտարարել են Սամսոնյանն ու Սաղաթելյանը:
Միջնորդության փաստական հիմքն այն է, որ, ըստ դատախազի, նրանք խախտել են վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»:
Կարծիքներ