Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ մի քանի ֆուտբոլիստ բաց կթողնի Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը
Ուկրաինայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ Ազգերի լիգայի 3-րդ տուրի Հայաստանի դեմ խաղում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Նրա խոսքերով՝ հանդիպմանը չեն մասնակցի Տարաս Ստեպանենկոն, Ալեքսանդր Սիրոտան, Գեորգի Բուշչանը։
«Տարաս Ստեպանենկոն և Գեորգի Բուշչանը վերադարձել են տուն: Ալեքսանդր Սիրոտան հիվանդացել է, բայց Էդուարդ Սոբոլը՝ մրսածությունից հետո վերադարձել: Վաղը մարզումներ կլինեն, հետո կտեսնենք, թե ով ինչ մարզավիճակում կլինի»,- Պետրակովի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր, Հայաստանի ժամանակով ժամը 17։00-ին։
Կարծիքներ