Թուրքիան արգելում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թռչել Բելառուս

Թուրքիան արգելում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թռչել Բելառուս

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որոշել է արգելել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թուրքական օդանավակայաններից թռչել Բելառուս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Daily Sabah-ը:

«Եվրամիության և Բելառուսի միջև սահմանի ապօրինի հատման խնդրի պատճառով  որոշում է կայացվել, որ օդային ճանապարհով Բելառուս մեկնել ցանկացող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թույլ չտալ ձեռք բերել տոմսեր և մեկնել»,-հայտարարել է ավիացիայի վարչությունը:

Ավելի վաղ բելառուսական «Բելավիա» ընկերությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ից Թուրքիայից չի ընդունելու Իրաքի, Սիրիայի, Եմենի քաղաքացիներին:

Եվրամիությունը Բելառուսի իշխանություններին մեղադրում է ԵՄ երկրների հետ սահմանին լարվածությունն արհեստականորեն սրելու համար: Լեհաստանի, Լիտվայի և Լիտվայի սահմանապահները փորձում են միգրանտներին թույլ չտալ մուտք գործել երկրի տարածք, Բելառուսն էլ այդ ուժայիններին մեղադրում է դաժանության հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում