Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումները Հնդկաստան

Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումները Հնդկաստան

 Ռուսաստանը սկսել է Հնդկաստանին մատակարարել S- 400 զենիթահրթիռային համակարգեր , РИА Новости-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուի մեկնարկից առաջ։

S-400 Triumph-ը  նոր սերնդի հեռահար և միջին հեռահարության զենիթահրթիռային համալիր է։ Նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, հիպերձայնային թիրախների և օդային հարձակման այլ զինատեսակների բարձր արդյունավետ ոչնչացման համար էլեկտրոնային և այլ տեսակի հակաքայլերի պայմաններում:

Ռուսաստանը և Հնդկաստանը Ս-400-ների մատակարարման պայմանագիր են ստորագրել 2018 թվականի հոկտեմբերին։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, համակարգերի հինգ գնդային համալիրներ Դելիին կարժենա 5,43 միլիարդ դոլար: Հնդկաստանը դարձավ այդ համալիրների երրորդ օտարերկրյա գնորդը Չինաստանից և Թուրքիայից հետո :
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում