Կորոնավիրուսով հիվանդների համար Յակուտսկ է հասցվել 24 տոննա հեղուկ բժշկական թթվածին
Կորոնավիրուսով հիվանդների համար հեղուկ բժշկական թթվածնի ևս մեկ խմբաքանակ է առաքվել Յակուտսկ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Յակուտիայի կառավարության մամուլի ծառայությանը։
Նշում է, որ հանրապետական իշխանությունների անմիջական խնդիրն է բացել Յակուտսկում հեղուկ բժշկական թթվածնի սեփական արտադրությունը՝ հանրապետությունից դուրս թթվածնի մատակարարման հետ կապված կախվածությունը և ռիսկերը նվազեցնելու համար։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 65,8 հազար դեպք, ապաքինվել է 55,3 հազար պացիենտ, մահացել է 1558-ը։ Ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 85 հազար մարդ։
Կարծիքներ