Մոլդովայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ երկրում էլեկտրաէներգիայի անջատումների համար

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին՝ երկրում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, RIA Novosti-ին հայտնել է ԱԳՆ-ի աղբյուրը։
Ավելի ուշ այս տեղեկությունը Twitter-ում հաստատել է արտգործնախարար Նիկու Պոպեսկուն:
Մոլդովայում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։ Քիշնևում դա խնդիրներ է առաջացրել պետական կառույցների աշխատանքում։ Երկրի նախագահ Մայա Սանդուն միջադեպի համար մեղադրել է Մոսկվային։
Կարծիքներ