Պուտինն Իսրայելի վարչապետի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է տվել բանակցություններին և Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողությունների ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բենետը կիսվել է Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ գնահատականներով և ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի վերաբերյալ իր տեսակետներն է հայտնել:
Պուտինը նաև ցավակցել է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել:
Կարծիքներ