Մարդը տան դիմաց սահում է, ընկնում, բժշկի չդիմած՝ ուղիղ եթեր է մտնում, ասում՝ Կառավարության սենց-նենցը. վարչապետ
«Վերջերս Իջևանում սուբվենցիոն մի ծրագիր էինք նայում, ճանապարհ, որ 30-40 տարի չէր հիմնանորոգվել, բայց երբ հիմնանորոգվել է, աչքս ընկավ կողքի ցանկապատներին, որոնք, ըստ էության, խարխուլ վիճակում էին»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պետությունը 800 միլիոն, կամ մի միլիարդ ներդրում է անում, կարծում եմ, որ քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներդրում անի՝ ներկ առնի, էլ չեմ ասում հարևաններով, համայնքով կամ վարչական շրջանով որոշեն, որ այս փողոցի ցանկապատները լինեն այս ձևի, այս նյութից ու էսինչ գույնի, սա է ճիշտ տրամաբանությունը: Մենք պետք է գնանք նաև այն ճանապարհով, որ իքս պահից մեր համայնքներին քաջալերենք, որ նաև վարչական լծակներ լինեն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նաև նկատեց՝ շուտով ձմեռ է գալու, առատ ձյան շրջան. «Մարդը դուրս է գալիս, իր դռան առաջ սայթաքում ընկնում, վեր կենում, մտնում ուղիղ եթեր՝ բա, Կառավարությունն ո՞ւր է նայում, քաղաքապետարանն ո՞ւր է նայում: Սա աբսուրդ է, մարդը իր տան դիմաց սահում ընկնում է, հլը բժշկի չդիմած՝ ուղիղ եթեր է անում, ասում՝ Կառավարության սենցը-նենցը, քաղաքապետարանի սենցը-նենցը: Եղբայր, քո դռան դեմը դու պիտի մաքրես: Սա աքսիոմա է՝ կանոն, որ պետք է ներդնենք հենց մանկապարտեզից, շատ կարևոր բան է»:
Կարծիքներ