Հնդկաստանի վարչապետը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում է AFP-ը:
Մոդին պատվաստվել է տեղական Կովակսին պատվաստանյութով:
Bharat Biotech-ի մշակած այդ պատվաստանյութով պատվաստված 25 800 կամավորների վրա փորձի վերջին փուլերի մասին տվյալները դեռ չեն հրապարակվել:
Չնայած որոշ բժիշկների եւ բուժաշխատողների կողմից քննադատություններին՝ Հնդկաստանի կարգավորիչ մարմինը պնդում է, որ այն անվտանգ է:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 11,1 մլն: Պատվաստման արշավի սկզբից՝ հունվարից պատվաստվել է 14 մլն մարդ:
Կարծիքներ