Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մեքենանաներ են բախվել. 26-ամյա վարորդը մահացել է
Հունիսի 7-ին, ժամը 01։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Օպել զաֆիրա» և «Նիսսան մուրանո» (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան բախվել է հարակից շինության պատին և կողաշրջվել:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ, «Օպել զաֆիրա»-ի ուղևոր Դ․ Շ․-ն (ծնված 2000 թ․) և «Նիսսան»-ի ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, իսկ վարորդը Հ․ Խ․-ն տեղում զոհվել է։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և սահմանազատել տարածքը:
Կարծիքներ