Իրանում Նովրուզից հետո հանգստյան օրերին ավտովթարների զոհերի թիվը հասել է 663-ի

Իրանում Նովրուզից հետո հանգստյան օրերին ավտովթարների զոհերի թիվը հասել է 663-ի

Իրանում Նուրուզից հետո տոնական հանգստյան օրերին ավտովթարների զոհերի թիվը հասել է 663-ի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է  IRIB հեռարձակող կորպորացիան։

Նշվում է, որ այս տարի զոհերի թիվը 23%-ով պակաս է, քան նախորդ տարվա տոներին էր։

Ըստ իրանական օրացույցի՝ Էսֆանդի 30-ը, որը համընկնում է մարտի 20-ին, տարվա վերջին օրն է։ Դրանից հետո երկիրը հինգ օրով սկսում է արձակուրդային շաբաթավերջը: Միաժամանակ մի շարք հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներն ու բուհերը, հանգստանում են երկու շաբաթ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում