Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13.800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում:

Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2024 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում