Երբ է Արայիկ Հարությունյանը վերջին անգամ քայլել ու շփվել ժողովրդի հետ. նա մանրամասնել է
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը ժողովրդի հետ չի շփվում։
Հարցին՝ ինքը վերջին անգամ ե՞րբ է քայլել ու շփվել ժողովրդի հետ, նա ասաց․ «Եթե մարշրուտը ասեմ, գանցեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին։ Ես երեկոյան 10-ից եղել եմ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Տերյան փողոցներում, Հրապարակում, Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ վերջինս իր այդ շրջայցը չի տեսանկարահանել, Հարությունյանը դրան պատասխանեց ժպիտով։
Կարծիքներ