Կեղծ դոլարների իրացման փորձ Երևանում
Մայիսի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլար է ներկայացրել բանկ:
Մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի:
44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ