Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է ստացել բնակչության 26.7 տոկոսը
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչ Լեյլի Ասլանյանը՝ մարզային խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց, որ մարզում դեկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստվել է 47028 մարդ՝ բնակչության 26․7 տոկոսը, իսկ 1 դեղաչափ ստացել է 68728 մարդ, որը կազմում է չափահաս բնակչության 39 տոկոսը:
Այս ցուցանիշները մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոչ բավարար է համարել և հորդորում է համայնքների ղեկավարներին այս գործընթացում աջակցել առողջապահության համակարգին:
Կարծիքներ