Չնայած տարաձայնություններին՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում․ԱՄՆ պետքարտուղար

ՆԱՏՕ-ի անդամ երկրնների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային:Հաղորդում է Ermenihaber.am-ը։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բլիքենը նշել է, որ չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին, այնուամենայնիվ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում: Ըստ նրա՝ դաշինքի մեջ մնալը բխում է նաև Թուրքիայի շահերից։
«Թուրքիան մեր երկարամյա ու կարևոր դաշնակիցն է»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարը՝ չհերքելով նաև Անկարայի հետ ունեցած որոշակի տարաձայնությունների փաստը։
Կարծիքներ