Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին

Այսօր՝ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հանրահավաք:
Ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ ժամը 20:15-ի դրությամբ հանրահավաքին մասնակցել է շուրջ 2200-2300 մարդ, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Հանրահավաքին հաջորդել է ընդդիմադիրների երթը, որին մասնակցել է շուրջ 1700-1800 մարդ:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից հանում են վրանները: Դրանից հետո ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ են անցկացնում շաբաթը մեկ անգամ:
Կարծիքներ