Բանգլադեշը պատրաստվում է թույլ տալ մահապատիժը
Բանգլադեշը պատրաստվում է թույլ տալ մահապատիժը դատապարտված բռնարարների նկատմամբ՝ երկրում սեռական բռնության դեմ մի քանի շաբաթ տեւած բողոքներից հետո, հայտնում է CNN-ը
Երկրի կառավարությունը հավանություն է տվել այն փոփոխությանը, որով դատապարտված բռնարարների համար ցմահ ազատազրկման առավելագույն պատիժը փոխվում է մահապատժի: Նոր դրույթն ուժի մեջ կմտնի Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդի կողմից ստորագրվելուց հետո:
Բանգլադեշի մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական օգնության Ain o Salish Kendra կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականի առաջին ինն ամիսներին առնվազն 975 կանայք ու աղջիկներ են բռնաբարվել երկրում։
Կարծիքներ