Կոինու թայֆունը մոտենում է Ճապոնիայի հարավին
Կոինու թայֆունը մոտենում է Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա պրեֆեկտուրային։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը։
Թայֆունը ներկայումս գտնվում է Խաղաղ օվկիանոսում և շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք։ Սպասվում է, որ այն կտեղափոխվի Օկինավա արտաքին կղզիների մոտ մինչև հոկտեմբերի 5-ը, որից հետո կշարունակի շարժվել դեպի Չինաստան։ Նրա կենտրոնական հատվածում քամու արագությունը մոտավորապես 45 մ/վ է, պոռթկումները՝ մինչև 65 մ/վրկ։
Գերատեսչության տվյալներով՝ Կոինուն կարող է սողանքներ առաջացնել և բարձրացնել ծովի ալիքների մակարդակը, և այդ պատճառով պրեֆեկտուրայի բնակիչներին կոչ է արվել զգուշություն ցուցաբերել։
Կարծիքներ