Կոլումբիայում հրկիզել են Արդարադատության պալատը
Կոլումբիայում արդեն մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները հրկիզել են Թուլուա քաղաքի Արդարադատության պալատը,-հաղորդում է La FM-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Ցուցարարները հրկիզել են շենքը, որտեղ այդ պահին դատական պրոցես էր ընթանում: Բացի դրանից արգելել են նաև հրշեջ մեքենաների մուտքը: Տուժած չկա: Քաղաքի այլ շրջաններում ևս անկարգություններ են տեղի ունենում: Ապրիլի 28-ից Կոլումբիայում հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցեր են սկսվել: Ավելի քան 2000 մարդ է տուժել: 42 զոհ կա:
Կառավարությունը որոշեց կասեցնել փոփոխությունները, ֆինանսների նախարարը հրաժարական տվեց, սակայն բողոքի ցույցերը չեն հանդարտվում:
Կարծիքներ