Ապրիլի 24-ին անվճար տեղափոխում կկազմակերպվի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
համար 1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ,
համար 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:
Կարծիքներ