ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրո կտրամադրի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրո կտրամադրի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

ԵՄ-ն Հայաստանին 9 մլն եվրո բյուջետային աջակցություն կցուցաբերի։ Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Կառավարության նիստում հաստատվեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցման 2-րդ փուլի համաձայնագիրը։

Ըստ այդմ, բյուջետային աջակցություն կտրամադրվի արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ՝ դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը և այլն։

Ծրագրի տևողությունը 6 տարի է՝ 4 տարի հիմնական ծրագրի, 2 տարի՝ արդյունքների ամփոփման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում