Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա. ԱՆ

Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա. ԱՆ

Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:

 

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար դա կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։

 

Սրտանոթային հիվանդությունների ռիսկ. նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:

 

Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:

 

Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար.

շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից.

թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում.

լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում