Բիլ Գեյթսն արտահայտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի եւ Դոնալդ Թրամփի բուժման մասին
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը NBC հեռուստաալիքի հետ կիսվել է իր մտքերով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, բուժման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
Հարցազրույցի ընթացքում Գեյթսը կասկած է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումների առնչությամբ, որ հակամարմիններից դեղամիջոցների կոկտեյլը, որը նա ստացել է COVID-19-ի դեղամիջոց է:
«Բուժում» բառն անտեղին է, քանի որ այն չի կարող աշխատել բոլորի համար, սակայն այո, բոլոր թերապեւտիկ միջոցներից դա ամենախոստումնալիցն է»,-նշել է Գեյթսը:
«Մենք աշխատել ենք հակամարմիններ ստեղծող ընկերությունների հետ, մենք ամրագրել ենք գործարանային ներուժը դեռեւս գարնանը, եւ այժմ համագործակցում ենք Eli Lilly-ի հետ, որը Regeneron-ի հետ առաջինն է ստացել այդ հակամարմինները: Դրանք կարող են բավականին կրճատել մահերի թիվը»,-հավելել է միլիարդատերը:
Կարծիքներ