Բուժօգնության է դիմել 98 քաղաքացի և ոստիկան. ԱՆ-ն նոր տվյալներ է հայտնել
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է թարմ տվյալներ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։
«00։00֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- հայտնում են ԱՆ-ից։
Կարծիքներ