Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է. Արայիկ Հարությունյան

Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ: Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է:

Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության շարանին, որը զարմանալիորեն հնչում էր բարձրաստիճան հոգևորականի կողմից: 

Հանգիստ հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում