Փրկարարները Չիչխան գետից ավտոմեքենա են դուրս բերել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են հարակից գյուղ

Փրկարարները Չիչխան գետից ավտոմեքենա են դուրս բերել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են հարակից գյուղ

Ապրիլի 13-ին՝ ժամը 14:21-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում