Զելենսկին՝ իր ավելի կոշտ քաղաքական գործիչ դառնալու մասին

Զելենսկին՝ իր ավելի կոշտ քաղաքական գործիչ դառնալու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր դարձել է ավելի կոշտ քաղաքական գործիչ, քանի որ փորձում է դադարեցնել պատերազմը Դոնբասում:

«Երբ փորձում եք ավարտել պատերազմը, որն արդեն շուրջ 14 հազար կյանք է խլել, դուք իսկապես ավելի կոշտ եք դառնում: Բայց դա վստահությունից է: Դուք կարող եք խաղաղություն հաստատել, կարող եք վերադառնալ նորմալ ժողովրդավարական կյանքի, կարող եք կանխել իրավիճակի վատթարացումը մեր տարածաշրջանում և պատերազմի ընդլայնումը», – ասել է Զելենսկին իտալական La Repubblica թերթին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է նրան դարձնում ավելի«ռազմատենչ» նախագահ:

Ըստ Զելենսկու՝ Դոնբասում խաղաղության հասնելու համար «անհրաժեշտ են իրատեսական դիրքորոշումներ, արդարություն բանակցություններում և կողմերի ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամություն»: Նախագահը շեշտել է, որ Կիևը հավատարիմ է այս սկզբունքներին.

«Գլխավորն այն է, որ Ռուսաստանը նույնը անի», – հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում