54-ամյա կնքահայրը 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նախաքննությունն ավարտված է

54-ամյա կնքահայրը 9-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. նախաքննությունն ավարտված է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:

Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով վերջինիս՝ սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու նրա անօգնական վիճակից, իր նկատմամբ ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ՝ սենյակ մտնելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հրապարակելիս խնդրում ենք հղումն ապահովել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում