Արքայանարինջում առկա նյութերը կարող են նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին
Գիտնականներն ապացուցել են, որ արքայանարինջում առկա նյութերը, անցնելով թքի մեջ, կարող են նպաստել կորոնավիրուսով վարակվելու կանխմանը:
Նման հետաքրքիր բացահայտում են արել Ճապոնիայի Նարի բժշկական համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքների մասին հրապարակել է Mainichi Shimbun հանդեսը:
Մասնագետներն ուսումնասիրել են արքայանարինջի մեջ առկա նյութերի ազդեցությունը թքի վրա: Պարզվել է, որ թքի ու արքայանարինջի «միացությունը» կարող է օգնել պայքարել կորոնավիրուսով վարակվելու դեմ:
Ուսումնասիրությունը, սակայն, վերջնական չէ: Ճապոնացի մասնագետները պատրաստվում են կլինիկական փորձաքննություններ իրականացնել լաբորատոր պայմաններում՝ հասկանալու համար, թե իսկապես արքայանարինջը կարող է օգնել կանխել կորոնավիրուսը, թե ոչ:
Կարծիքներ