Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ
Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 3 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Դիվանագետը նշել է, որ Քարվաճառի շրջանից Հայաստան են վերադառնում մեծ թվով բնակիչներ:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:
Կարծիքներ