Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Բերդ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, Սառնակունք-Զանգեր հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց), «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Կարծիքներ