Ձյուբան կարող է տեղափոխվել Թուրքիա

Ձյուբան կարող է տեղափոխվել Թուրքիա

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կարող է տեղափոխվել թուրքական Սուպերլիգա։ Այս մասին գրում է  Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Takvim-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն», որը ցանկանում է կազմն ուժեղացնել կենտրոնական հարձակվողով։

Ըստ աղբյուրի՝ թուրքական գրանդը կսպասի մինչև ամառ, որպեսզի Ձյուբան ստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում