ԱՄՆ-ը ծրագրում է նոր շփումներ դաշնակիցների հետ Հյուսիսային Կորեայի դեմ պայքարում
ԱՄՆ-ը դիտարկում է Փհենյանի գործողությունների հետ կապված սպառնալիքներին հակազդելը առանցքային խնդիրներից մեկը, ԿԺԴՀ-ի հարցերով ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը շուտով նոր շփումներ կանցկացնի հարավկորեացի և ճապոնացի գործընկերների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը։
«Իհարկե, Հյուսիսային Կորեայի խնդիրը և Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերից բխող սպառնալիքին դիմակայելը առաջնահերթություն է Միացյալ Նահանգների համար: Ես վստահ եմ, որ նույնը կարելի է ասել մեր ճապոնացի և հարավկորեացի գործընկերների մասին»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ առաջիկա օրերին դուք կտեսնեք, որ եռակողմ հիմքով մեր շարունակական սերտ համագործակցությունը հետագայում կզարգանա դեսպան Սոնգ Քիմի և նրա ճապոնացի և հարավկորեացի գործընկերների փոխգործակցության միջոցով», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Խոսելով փետրվարի 12-ին Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում Ճապոնիայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարների հետ Բլինկենի եռակողմ հանդիպման մասին՝ Կրիտենբրինկը նշել է, որ այն կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության ամենալուրջ մարտահրավերներին։
Կարծիքներ