23,6 մլն դրամ հատկացվել է Շիրակի մարզպետարանին. հիմնանորոգվել են Լուսակերտի ներհամայնքային 2 փողոցները
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 23 մլն 631 հազար դրամ սուբվենցիոն երկու ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել են Արթիկ համայնքի Լուսակերտ բնակավայրի ներհամայնքային 6-րդ և 7-րդ փողոցները։ Ծրագրի իրականացման համար պետության տրամադրած գումարային համամասնությունը 6 մլն 936 հազար դրամ է։ Աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
16 մլն 695 հազար դրամ էլ տրամադրվել է Արփի համայնքի Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերում ջրագծերի կառուցման ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Բնակավայրերում իրականացվել է 2000մ ջրագծի կառուցման և 1750մ-ի վերանորոգման աշխատանք։
Կարծիքներ