Կառավարությունը մի շարք մարզպետարանների 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար

Կառավարությունը մի շարք մարզպետարանների 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար

Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարն առաջարկվում է հատկացնել մարզպետարաններին՝ 13 համայնքում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով, մասնավորապես, Սյունիքի մարզի ծրագրին, որով նախատեսվում է 1 միլիարդ 181 մլն դրամ հատկացնել, նախարարը նշեց, որ դա Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրն է. ծրագրում ընդգրկված է քաղաքի 25 շենք, երեք շենքն ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60 տոկոս և ավելի աշխատանքներ են արվել և շարունակվում են:

«Այս խոշոր ծրագրի մեջ Կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով է, և միայն 5 տոկոսն է, որ համայնքը պետք է տրամադրի, որի կեսը՝ 2.5 տոկոսը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հովանավորությամբ է»,- ասաց Սանոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում