Բրիտանիան հայտարարել է անհրաժեշտության դեպքում տարիներ շարունակ Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին
Մեծ Բրիտանիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում տարիներ շարունակ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման հարցում։ Այս մասին ուրբաթ օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ամբիոնից հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը։
«Մինչև դա (հակամարտության ավարտը) տեղի չունենա, Միացյալ Թագավորությունը կկանգնի Ուկրաինայի հետ կողք կողքի։ Ինչ էլ որ դա պահանջի։ Անհրաժեշտության դեպքում շաբաթներ, ամիսներ, տարիներ», - ասել է նա՝ ընդգծելով, որ «ագրեսիան չի կարող և չպետք է վարձատրվի»։
Կարծիքներ