Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարծիքներ