Երևան-Սևան ավտոճանապարհին Հրազդանի 58-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկվել. վարորդը դիմել է փախուստի

Երևան-Սևան ավտոճանապարհին Հրազդանի 58-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկվել. վարորդը դիմել է փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021 թ. դեկտեմբերի 15-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 41.5 կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայի վարորդը հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 58-ամյա բնակչին և դիմել փախուստի: Վերջինս տեղում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում