Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարը հայտնել է, որ մեծացել է երկրի հյուսիսում պատերազմի հավանականությունը

Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարը հայտնել է, որ մեծացել է երկրի հյուսիսում պատերազմի հավանականությունը

Առաջիկա ամիսներին Իսրայելի հյուսիսային սահմաններում պատերազմի բռնկման հավանականությունը շատ ավելի մեծ է դարձել։ Իրավիճակին նման գնահատական է տվել Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հրեական պետության հյուսիսում պահեստազորի զորավարժությունների այցի ժամանակ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Ես չգիտեմ, թե երբ պատերազմ կլինի հյուսիսում, բայց կարող եմ ասել, որ հավանականությունը, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին, շատ ավելի մեծ է, քան անցյալում էր», - տարածել է Հալևիի հայտարարությունը մամուլի ծառայությունը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում