«Էլեկտրատրանսպորտ» ընկերության լվացման նոր կայանը կապահովի ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը

«Էլեկտրատրանսպորտ» ընկերության լվացման նոր կայանը կապահովի ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը

Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը: Երևանի քաղաքապետարանի գործակարգվարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթը կկայանա այսօր:

Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում: Նախորդ շաբաթ աշխատանքներ են տարվել Աջափնյակ, Շենգավիթ և էրեբունի վարչական շրջաններում: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում