Ռուսաստանում գետի հատակին հայտնաբերվել է պայուսակ՝ մեջը երեխայի դի
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի դիակով պայուսակի հայտնաբերումից հետո, հայտնել է գործակալության Ռոստովի մարզի բաժնի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Տեմերնիկ գետի հատակում տոպրակի մեջ հայտնաբերվել է 5-7 տարեկան տղայի դի՝ բռնի մահվան նախանշաններով էր»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Ռոստովի մարզի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հետաքննությունը։
Կարծիքներ