Նախընտրական փուլում պաստառների վնասման հետ կապված կոնկրետ դեպքերով ուսումնասիրություններ են կատարվում

Նախընտրական փուլում պաստառների վնասման հետ կապված կոնկրետ դեպքերով ուսումնասիրություններ են կատարվում

Հայաստանում նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված 27 նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«27 նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում այդ 27 դեպքերով՝ նախընտրական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված, այդ թվում 14-ը՝ գույքի վնասման հետ կապված՝ պաստառների վնասում»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ են եղել: 5-ը արդեն բացահայտվել է: Հարցին, թե արդյոք դրանք Ռոբերտ Քոչարյանի պաստառնե՞րն են եղել, ոստիկանության պետի տեղակալը դրական պատասխան տվեց: Կատարողները եղել են ֆիզիկական անձինք:

Իսկ ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում