Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են, մյուս կողմում սով է. Գուտերեշը՝ Եգիպտոս-Գազա սահմանին
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մեկնել է Եգիպտոս։ Անտոնիո Գուտերեշը ելույթ է ունեցել Գազայի հատված-Եգիպտոս սահմանի Ռաֆահ անցակետում: Նա կոչ է արել Իսրայելին «երկաթե պարտավորություն» ստանձնել և Գազայի հատված մարդասիրական անխափան մուտք ապահովել: Գուտերեշը բարձր է գնահատել այդ հարցում Կահիրեի ջանքերը:
«Ոչինչ չի արդարացնում ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումները, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի կոլեկտիվ պատիժը: Հարկավոր է զինադադար հաստատել: Դարպասի այս կողմում հումանիտար բեռներ են կանգնած, մյուս կողմում սով է», - մտահոգություն է հայտնել Գուտերեշը:
Նա համոզմունք է հայտնել՝ ցանկացած հետագա հարձակում կվատթարացնի իրավիճակը:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:
Կարծիքներ