Ջաննի Ինֆանտինոն վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն վերընտրվել է նույն պաշտոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում Ջաննի Ինֆանտինոն միակ թեկնածուն էր: Նա կշարունակի ղեկավարել ֆուտբոլային կառույցը ևս 4 տարի:
Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի փետրվարից։
Կարծիքներ